.jpg)
Ուղևորը սպառնացել է պայթեցնել թուրքական ինքնաթիռը
Անկարայում 50 ամյա տղամարդը փակվել է ինքնաթիռի զուգարանում և սպառնացել, որ եթե ինքնաթիռն ուղղություն չվերցնի Ստամբուլ, այն կպայթեցնի: Այս մասին հայտնում է hurriyet-ը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանցագործը, արդեն ոստիկանական բաժանմունքում, ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել է, թե ինքը պետք է Ստամբուլում մասնակցեր մայիսմեկյան ցույցին:
Դեպքը տեղի է ունեցել Կիպրոսից դեպի Անթալիա թռիչքուղու ժամանակ, բայց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Անկարայում, որից հետո ոստիկաններին հաջողվել է ձերբակալել անհաջող առևանգչին:
Ինքնաթիռի ուղևորների մեծ մասն ահաբերկված ու սարսափի մեջ է կատարվածից, բայց բարեբախտաբար ամեն ինչ ավարտված է: