Ուկրաինան մտադիր է ՌԴ-ի դեմ հայց ներկայացնել Հաագայի դատարան
01/05/2014 14:50

Ուկրաինան մտադիր է ՌԴ-ի դեմ հայց ներկայացնել Հաագայի դատարան

Ուկրաինան մտադիր է ՌԴ-ին Ղրիմի միացման հարցով հայց ներկայացնել Հաագայի քրեական գործերով միջազգային դատարան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պրոշենկոյի խոսքով՝ իրենք իրավաբանների խմբի հետ արդեն հայց են պատրաստում ներկայացնել ՌԴ-ի դեմ: 

«Հայցի նախապատրաստման աշխատանքներին մասնակցում են եվրոպացի իրավաբաններ, որոնք ուկրաինացիներին օգնում են հզոր հայց նախապատրաստել ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է նա:

Ավելի վաղ Ուկրաինան արդեն ՌԴ-ի դեմ հայցեր է ներկայացրել միջազգային դատական ատյաններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Նախորդող հրապարակում՝ Տիմոշենկոյին և Յարոշին արգելվել է մուտք գործել Ղրիմի տարածքը

ԵԱՀԿ-ն անհանգստացած է Ղրիմում ձևավորված իրադրությամբ

Ուկրաինան մտադիր է ՌԴ-ի դեմ հայց ներկայացնել Հաագայի դատարան