Այսօրվանից ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա
01/05/2014 10:00

Այսօրվանից ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա

Հանրապետությունում այսօր երեկոյան ժամերին, մայիսի  2-4-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայությունից:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ինչ վերաբերում է եղանակը Երևանում, ապա մայիսի 1-4-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 29-31 ջերմաստիճան, երեկոյան` 22-24: 

Այսօրվանից ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա