33-ամյա կինը ահազանգել է, որ իր պայուսակից աշխատավայրում գողություն են արել
01/05/2014 11:55

33-ամյա կինը ահազանգել է, որ իր պայուսակից աշխատավայրում գողություն են արել

Ապրիլի 30-ին` ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 33-ամյա մի կին և հայտնել, որ աշխատանքի վայրում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկի աշխատակցուհի Շ.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:

Կատարվում է հետաքննություն:  

33-ամյա կինը ահազանգել է, որ իր պայուսակից աշխատավայրում գողություն են արել