Հալեպում օդային հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 33 մարդ
02/05/2014 15:40

Հալեպում օդային հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 33 մարդ

Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող շուկայի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:

Իրավապաշտպանների տվյալներով՝ օդային հարձակման է ենթարկվել Հալեպի մոտակայքում գտնվող Էլ-Հալաք շրջանի շուկան: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Մինչ այդ հաղորդվում էր, որ ռմբակոծության է ենթարկվել Հալեպ քաղաքի դպրոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 25 երեխա:

Նախորդող հրապարակում՝ Հալեպում հայեր են վիրավորվել
 

Հալեպում օդային հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 33 մարդ