Ես այն եմ, ինչ կամ. ոչ ավել, ոչ՝ պակաս. Անի Լուպե. Life.panorama.am
02/05/2014 16:59

Ես այն եմ, ինչ կամ. ոչ ավել, ոչ՝ պակաս. Անի Լուպե. Life.panorama.am

Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Անի Գրիգորյանը, նույն ինքը՝ Անի Լուպեն, ով մշտապես կերտում է ակտիվ, կյանքով լի կերպարներ, Life.panorama.am-ի հետ զրույցում նշել է, որ երբևէ ոչ մի դերից չի հրաժարվել և չի էլ հրաժարվի: Մենք դերասանուհու հետ փորձել ենք բացահայտել նրա ազատ, վառ կերպարը՝ նաև՝ բեմից դուրս:

-Անի, ինչո՞ւ Լուպե, դա ձեր բեմական անու՞նն է:

-Երկար ժամանակ աշխատել եմ իսպանական մի կենտրոնում, երգել եմ վենեսուելացի Վիկտոր Արմանդո Ռոջասի հետ, երբ նա պետք է գնար Հայաստանից, ինձ տվեց այդ անունը՝ Գվադելուպե, որը նշանակում է սիրո աստվածուհի, ինձ կրճատ կոչում են Լուպե: Քանի որ ես շարունակեցի երգել լատինոամերիկյան երգեր, մնացի Անի Լուպե անունով, որն ինձ հաջողություն է բերում մինչև այսօր:

- Շատերը ձեզ նկարագրելիս ընդգծում են գանգուր մազերը, դրանք բնակա՞ն են:

- Այո, իմն են, Աստված իմ հանդեպ մեծահոգի է գտնվել:

-Թատրոնում ձեր մասնակցությամբ ներկայացումներից հետո հանդիսատեսի շարքերում մարդիկ իրար մեջ խոսում են, ասում են՝ ինչ «ճտպտան» աղջիկ է. կյանքում է՞լ եք այդպիսին:

-Չգիտեմ, այդ տիպի հարցերին պետք է պատասխանեն իմ ընկերները, կոլեգաները, չնայած, պասիվ մարդ չեմ:

-Դերասանուհու ձեր ո՞ր հատկությունն եք ամենաշատը սիրում կամ գնահատում:

-Իմ՝ ամբողջովին դերասանուհի լինելու փաստը (ծիծաղում է):

- «Պարոնա´յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել ու զվարճանալ», - ասում եք ներկայացումներից մեկի ժամանակ, իսկ դուք ինքներդ այդ սկզբունքո՞վ եք ապրում:

- Ինձ թվում է, որ ես այդ գաղափարի կրողն եմ: 

-Բեմում նաև ձեր ձայնային տվյալներն եք ի ցույց դնում. երաժշտական ​​կրթություն ունե՞ք:

- Այո, սովորել եմ երաժշտական դպրոցում՝ դաշնամուրային բաժնում, ևս հինգ տարի սովորել եմ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում և անցել պրոֆեսիոնալ վոկալի դասընթացներ:

-Եղե՞լ է մի դեր, որից հրաժարվել եք, իսկ ի՞նչ դեր երբեք չեք խաղա:

-Ոչ մի դերից չեմ հրաժարվել և չեմ հրաժարվի, քանի որ ես գնահատում և սիրում եմ այն ռեժիսորներին, որոնք ինձ դեր են վստահում: Օթելլո չեմ խաղա, որովհետև տղամարդ չեմ (ծիծաղում է):

-Անի, դատելով ձեր ֆեյսբուքյան նկարներից, կարելի է ենթադրել, որ ազատ մարդ եք, բարդույթներ չունեք: Մեզ մոտ այդ համարձակության համար կգտնվեն աղջիկներին «նախատողներ», իսկ ձեր դեպքում չկա՞ն այդպիսիք:

-Ձեր ասածն ընդունում եմ որպես հաճոյախոսություն, քանզի ազատությունը համարում եմ ամենալավ ու արժեքավոր երևույթներից մեկը: Սակայն, ազատ լինելով հանդերձ, ոչ ոքի թույլ չեմ տալիս մտնել իմ տարածք, ինքս էլ առաջնորդվում եմ նույն սկզբունքով: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան լուսանկարներին, դրանցում ես այն եմ, ինչ կամ. ոչ ավել, ոչ՝ պակաս: Ոչ մեկից չեմ «արտագրում», հատուկ բեմադրված միմիկաներ չեմ խաղում:

Մանրամասները՝ սկզբնաղբյու կայքում:

Ես այն եմ, ինչ կամ. ոչ ավել, ոչ՝ պակաս. Անի Լուպե. Life.panorama.am