Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը պահանջներ է ներկայացրել
02/05/2014 16:39

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը պահանջներ է ներկայացրել

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը պահանջներ է ներկայացրել աշխարհազորայիններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավակովն այժմ գտնվում է Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների անցկացման գոտում: Նա պահանջել է անհապաղ վայր դնել զենքը, ազատ արձակել բոլոր պատանդներին և լքել վարչական կառույցները:

ՆԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ավակովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բանակցել ցուցարարների և նրանց ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ Ավակովն ընդգծել է, թե ստեղծված իրավիճակը փաստացի ի չիք է դարձնում Ժնևի համաձայնությունների կենսագործման վերջին հույսը, որոնք ուղղված են Ուկրաինայում կայունության հաստատատելու համար: Նա սպառնացել է, որ զենքը չհանձնողները խստագույնս կպատժվեն:

Նախորդող հրապարակում՝ Ավակովը հաստատել է օդաչուի մահվան լուրը

 

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը պահանջներ է ներկայացրել