Թիվ «46» երթուղու միկրոավտոբուսը բախվել է արգելապատնեշին
02/05/2014 16:32

Թիվ «46» երթուղու միկրոավտոբուսը բախվել է արգելապատնեշին

Այսօր՝ ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ «46» երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:  Վարորդ Գ. Կ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 

Թիվ «46» երթուղու միկրոավտոբուսը բախվել է արգելապատնեշին