.jpg)
Կյելլինի. «Բավարար չափով սուր չգործեցինք առջևի գծում»
«Յուվենթուսի» առաջատարներից մեկը` Ջորջո Կյելլինին, «Բենֆիկայի» հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո շփվել է լրագրողների հետ: Հիշեցնենք, որ թուրինյան թիմը գոլազուրկ ոչ-ոքի արձանագրեց և երկու հանդիպման ընդհանուր արդյունքով (1:2) դուրս մնաց եվրոպական ակումբային մրցաշարից:
«Բենֆիկան» մտավ եզրափակիչ, բայց, անկեղծ ասած, զգում եմ, որ մենք այդ իրավունքին ավելի շատ էինք արժանի: Անհրաժեշտ էր ապահովել ելքը եզրափակիչ մինչև հանդիպման վերջին իրադարձությունները, սակայն դա անել չհաջողվեց:
Ցավոք, բավարար չափով սուր չգործեցինք առջևի գծում և նաև ուշադիր չէինք պաշտպանությունում: Ի վերջո, Լիսաբոնում արձանագրված արդյունքը վճռորոշ եղավ:
«Բենֆիկան» գերազանց բնավորություն դրսևորեց` 90 րոպե նստելով պաշտպանությունում: Մրցակցին հաջողվեց դիմակայել մեզ, ինչի համար նրան կարելի է միայն շնորհավորել: Բայց, «Բենֆիկայի» նկատմամբ հարգանքով հանդերձ, պետք է ասեմ, որ եզրափակչում մենք պետք է լինեինք»,- ասել է Կյելլինին: