Ազիմովի հայտարարությունն ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է
02/05/2014 16:46

Ազիմովի հայտարարությունն ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։

Պատասխանելով Artskhpress-ի հարցին, թե ինչպես է ԼՂՀ ԱԳՆ-ն մեկնաբանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը, այս մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին», - ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում:

 

Ազիմովի հայտարարությունն ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է