Պայթյուն` Նորագավիթի գազալցակայանում. Լուսանկարներ
02/05/2014 19:26

Պայթյուն` Նորագավիթի գազալցակայանում. Լուսանկարներ

Այսօր՝ ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանում ավտոմեքենայում պայթել է գազի բալոն. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչից վնասվածքներ է ստացել գազալցակայանի աշխատակիցը: Տուժածը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել գազի բալոնը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:







Պայթյուն` Նորագավիթի գազալցակայանում. Լուսանկարներ