Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ԶՈւ զորամիավորումներից մեկը
02/05/2014 17:24

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ԶՈւ զորամիավորումներից մեկը

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ-երի զորամիավորումներից մեկում: Պաշտպանության նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հ.Բաղմանյանը, նախարարի աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը, վարչության պետեր մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Այս մասին գրառում է Facebook-յան իր էջում գրառում է կատարել Ս. Օհանյանի մամուլի խոսնած Արծրուն Հովհաննիսյանը:

Գրառման մեծ ասված է, որ նախարարը հրամանատարության հետ միասին շրջել է զորամիավորման հրաձգարանում, որը հիմնովին վերակառուցման ու կատարելագործման փուլում է: Հետևել է կատարվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

«Այս հրաձգարանը լավագույններից է ողջ ԶՈւ-երում և վերակառուցումից հետո, իր մակարդակով ու տեխնիկական հագեցվածությամբ կհամապատասխանի աշխարհի առաջատար հրաձգարանների մակարդակին: Նման մակարդակը թույլ կտա զորամիավորման ստորաբաժանումներին, և ոչ միայն նրանց, այս հրաձգարանում անցկացնել մարտական պատրաստության բարձրակարգ պարապմունքներ, ամենատարբեր զինվորական մասնագետների համար»,- ասված է գրառման մեջ:

 

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ԶՈւ զորամիավորումներից մեկը