Վարդան Պետրոսյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
02/05/2014 16:10

Վարդան Պետրոսյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մոտ օրերս դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վ. Պետրոսյանին ապօրինի կորպով կալանքի տակ պահելու վերաբերյալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ն. Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ չի ներկայացվել որևէ հիմանավորում ոչ միայն նրա կալանավորման, այլև նրան կալանքի տակ պահելու համար:

«Եվրոպական կոնվենցիայով հստակ սահմանվում է կալանքի տակ պահելու հիմնավորումները, որոնք այս դեպքում չկան, բացի այդ՝ Վ. Պետրոսյանին կալանքի տակ պահելու որևէ ժամկետ չի ներկայացվել, ինչը ևս խախտում է»,-ասաց նա:

Ն. Բաղդասարյանը նշեց, որ մոտ օրերին Հայաստան կգան նաև Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանները, որոնք մասնակցելու են հաջորդ դատական նիստին և ,հավանաբար, կալանքի տակ պահելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Նախորդող հրապարակում՝ Վարդան Պետրոսյանի գործ. Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Փաստաբան. Վարդան Պետրոսյանի գործով դատավորը կոպիտ խախտում արեց

Հայ փաստաբանների ֆրանսիական ասոցիացիան մտահոգված է Վարդան Պետրոսյանի գործով 

 

 

 

 

 

 

 

Վարդան Պետրոսյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ