Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ
02/05/2014 09:35

Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 2-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:

Երևանում մայիսի 2-4-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +29 +31, երեկոյան +22 +24, գիշերը +13 +15 աստիճան տաքություն:
 

 

Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ