.jpg)
Ժորժե Ժեզուշ. ««Բենֆիկան» մաստեր-կլաս ցուցադրեց»
«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը կարծիք է հայտնել «Յուվենթուսի» հետ խաղում արձանագրած գոլազուրկ ոչ-ոքիի մասին, որը լիսաբոնցիներին հնարավորություն տվեց դուրս գալ Եվրոպայի լիգայի եզրափակիչ:
«Բենֆիկան» արժանի էր եզրափակչի ուղեգրին: Մենք «Յուվենթուսից» լավ խաղացինք և Լիսաբոնում, և Թուրինում: «Յուվենթուսը» լավ թիմ է, սակայն պաշտպանությունում մենք ավելի լավ գործեցինք: Առաջին խաղում առավելություն ունեինք, իսկ երկրորդում վերահսկեցինք մրցակցի բոլոր գործողությունները:
Կարծում եմ` «Բենֆիկան» ցուցադրեց մաստեր-կլաս, թե ինչպես է պետք խաղալ պաշտպանությունում: Մինչդեռ մենք պետք է դիմակայեինք այնպիսի կատարողների, ինչպիսիք են Օսվալդոն, Տևեսն ու Լյորենտեն»,- Ժեզուշի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն: