.jpg)
Ա. Ադիբեկյան. Լֆիկ Սամոն շատ գոհ ա իր մականունից
Արևմուտքում` քաղաքական դաշտում մականուն ունենալը դրական երևույթ է: Oրինակ` Ջոն Սմիթն ուներ «դանակ» մականունը, որը ստացել էր իր սուր գործերի համար ու դարձել էր բրենդ: Aysor.am-ի հարցին՝ գրե՞լ քաղաքական գործիչների մականունները, թե՞ ոչ, պատասխանեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մամուլի ազատության խնդիրներին:
«Հայաստանում, քանի որ ժողովրդավարությունը չկա ու PR-ի-ի խնդիրը չի լուծվում, մականունները դառնում են պիտակ»,- համոզված է Ադիբեկյանը:
Սոցիոլոգը նաև մտաբերեց, որ հայ քաղաքական ընտրյալներից մեկը ուներ շատ մեծ քիթ ու ամաչում էր քթից, երբ քաղաքական ընտրյալին ասել է, որ Դը Գոլը մեծ քիթ ուներ և իր քիթը դարձրել է բրենդ, նա հասկացել է, որ իր մեծ քիթը «ղսմաթ» է:
Ադիբեկյանը հիշեցրեց, որ շատ մոտ է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, ով ևս մականուն ունի:
«Իրա պիտակը Լիֆչիկ Սամո ա, որովհետև նա լիֆչիկի ցեխ ա ունեցել ու ամեն շաբաթ մի ֆուռ լիֆչիկ ա տարել Ուզբեկստան վաճառքի»,-ասաց բանախոսն ու հավելեց, թե, իր կարծիքով, «այնպես չի որ նա դժգոհ է, հակառակը՝ Ալեքսանյանը նույնիսկ «շատ գոհ է, որ իր ինքը Լիֆչիկ Սամոյա»:
Ահարոն Ադիբեկյանը փոխանցեց, որ մականունը, այնուամենայնիվ, նուրբ խնդիր է, մականունավոր քաղաքական գործիչները կարող են վիրավորվել, դրա համար, գրելուց առաջ անհարժեշտ է զանգահարել մականունի տիրոջը և հարցնել. «Կարո՞ղ ենք ձեր մականունն օգտագործել որպես բրենդ»: