.jpg)
Ազա՞տ է հայաստանյան մամուլը, թե՞ ոչ. Երկու կարծիք՝ Ադիբեկյանից
ԶԼՄ-ները հանրության շուրթերն են, եթե մի քիչ լավ են վերլուծում` հանրության խելքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նշելով, որ ԶԼՄ-ների ազատության աստիճանը որոշվում է, թե որքանո՞վ են նրանք ազդում որոշումների նախապատարստման, ընթացքի, կայացման վրա: Ըստ սոցիոլոգի՝ հայկական ԶԼՄ-ները դեռևս չեն կարողնում նման գործառույթներ իրականացնել:
Միաժամանակ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ հայաստանյան մամուլը գերազատ է, քանի որ կուսակցություններն ունեն հեռուստաընկերություններ. «Սա Ծառուկյանինն է, սա՝ դաշնակներինը, սա՝ ՕԵԿ-ինը և այլն: Սա օրենքի խախտում է, որը խոսում է մամուլի գերազատ լինելու մասին»:
Որպես հայաստանյան մամուլի ազատության չափորոշիչ՝ Ահարոն Ադիբեկյանը նաև ներկայացրեց Հայաստանի դիրքը մամուլի ազատության սանդղակում. «ՀՀ մամուլի ազատությունը վերջին տարիներին «դիրքավորվել է» 77-րդ տեղում` ոչ հետ, ոչ առաջ»:
Բանախոսը այս դիրքը բարձր է գնահատում: Հայաստանից հետ է Ադրբեջանը, Իսրայելը, Ռուսաստանը, Վրաստանը, առաջ՝ Մերձբալթյան երկրները:
Հայկական ԶԼՄ-ները գրում են ամեն ինչի մասին, սակայն ազդո՞ւմ են արդյոք որոշումների կայացման վրա, կրկին նույն հարցին անդրադարձավ Ա. Ադիբեկյանը ու ինքն էլ եկավ իր նախնական համոզման` ոչ: Հիմա հայաստանյան մամուլը «գերազա՞տ է», թե՞ ոչ. Այդպես էլ սոցիոլոգ չկարողացավ կոնկրետ բնորոշել հայաստանյան մամուլի իրական պատկերը: