Արամոն, Սոս Ջանիբեկյանը, Արամ Կարախանյանը՝ ռուսական «Հրաձիգ-2» ֆիլմում
03/05/2014 16:18

Արամոն, Սոս Ջանիբեկյանը, Արամ Կարախանյանը՝ ռուսական «Հրաձիգ-2» ֆիլմում

Հայ դերասանների մասնակցությամբ ռուսական շուկայի համար հերթական ֆիլմն է նկարահանվել՝ «Հրաձիգ-2»-ը, որի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ տարվում են վերջնական աշխատանքները: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց ռեժիսորը: Ֆիլմը նկարահանվել է ռուսական Ren TV-ի պատվերով, իսկ նկարահանող ընկերությունը «BERG SOUND-ն» է, պրեմիերան տեղի կունենա հունիս ամսին: Հեռուստաֆիլմը բաղկացած է չորս մասից, այն նկարահանվել է Մոսկվայում, Երևանում, Տաշքենդում և Տիգրանաշենում: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել հայ դերասաններից Արամոն, Սոս Ջանիբեկյանը, Արամ Կարախանյանը, Ալբերտը Սաֆարյանը:

 



«Առաջին անգամը չէ, որ ռուսական ֆիլմի վրա եմ աշխատում: Եթե կհիշեք, նկարահանել եմ նաև «Ալպինիստները» ֆիլմը, որը Հայաստանում եւս ցուցադրվել է, կարծում եմ՝ էլի համագործակցության առիթներ կլինեն, քանի որ բավականին հետաքրքիր առաջարկներ ունեմ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արշալույս Հարությունյանը՝ հավելելով, որ շատ գոհ է ֆիլմում ընդգրկված դերասանական կազմի աշխատանքից:

Նրա խոսքով՝ մենք փոքր պետություն ենք, և ֆիլմարտադրությունը որպես բիզնես Հայաստանում դժվար է պատկերացնել. «Այս պարագայում լավ է, որ ռուսական մեծ շուկայի հետ համագործակցելու և մեր ունեցած պոտենցիալը ներկայացնելու առիթ կա: Ի դեպ, «Ալպինիստներում» ավելի քիչ թվով հայ դերասաններ էին խաղում, իսկ ահա այս անգամ նրանց ցուցակն ընդլայնել եմ»,-պատմեց Արշալույս Հարությունյանը: 



Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Արամոն, Սոս Ջանիբեկյանը, Արամ Կարախանյանը՝ ռուսական «Հրաձիգ-2» ֆիլմում