.jpg)
Ացախի նախագահն ընդունել է եվրոպացի պատգամավորներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների և նրանց ուղեկցող անձանց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և երկկողմ հարաբերություններին առչնվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է եվրոպական տարբեր կառույցների և պետությունների հետ հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով օգտակար Արցախի համար թե աշխարհաքաղաքական, թե հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: