Արցախի նախագահը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներին
03/05/2014 17:06

Արցախի նախագահը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» պատգամավորական խմբակցությունների և «Արցախատուն» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկրի ղեկավարը կարևորել է նման քննարկումների նշանակությունը հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ այսպիսի ձևաչափով հանդիպումներն այսուհետ ևս կկրեն պարբերական բնույթ:
 

Արցախի նախագահը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներին