.jpg)
03/05/2014 10:42
Քաղաքացիները մնացել են վերելակում
Այսօր՝ ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/11 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 1992 թ. ծնված Ս. Ա.-ին և 1980 թ. ծնված Տ. Շ.-ին :