.jpg)
Նախագահը նոր նախարարներ է նշանակել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Գաբրիել Ղազարյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ս. սարգսյանի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Գաբրիել Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար»:
Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն` Սերգո Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար: