Քաղաքագետ. Վարչապետի հետ կապված խոսակցություններն ուռճացված էին
03/05/2014 15:44

Քաղաքագետ. Վարչապետի հետ կապված խոսակցություններն ուռճացված էին

ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը սրվում է, բայց սրացումը մինչև վերջ չի խորանա: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Հայաստանը ռուսական ազդեցության առումով տարածաշրջանում վերածվում է գեոստրատեգիական կարծր քարի, որը նոր իրավիճակ է: Մեզ համար պատմական հնարավորություն է առաջացել, որը մեզ համար քիչ է լինում, պետք է փորձել ոչ թե կոնկրետ քաղաքացիների շրջանում ճորտի գիտակցություն տարածել, այլ` ինքիշխանության համար պայքարող սերունդ աճեցնել»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ չի կարելի սերունդը հիվանդացնել քաղաքական կողմնորոշումների բացիլով:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` Լ. Շիրինյանն ասաց, որ քաղաքագետն ասաց, թե վարչապետի փոփոխությամբ իշխանափոխություն հնարավոր չէ. «Վարչապետի հետ կապված խոսակցություններն ուռճացված էին: Սա շարքային մի գործընթաց էր, սրան շատ նշանակություն չպետք է տրվեր, սակայն հայ հասարակությունը շատ անտեղի ոգևորվեց»:

Ինչ վերաբերում է կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ապա Լ. Շիրինյանը կարծում է, որ դա քաղաքական ուժերի կողմից հասարակության ուշադրությունն առկա խնդիրներից հեռացնելու միջոց էր:
 

Քաղաքագետ. Վարչապետի հետ կապված խոսակցություններն ուռճացված էին