.jpg)
Նասրի. «Մենք պետք է խաղանք չեմպիոնի պես»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հաջողություն է համարում այն փաստը, որ իր թիմը ոչ միայն հավակնում է Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչմանը, այլև այդ պայքարում կարող է ֆավորիտ համարվել:
«Առջևում 3 խաղ ունենք: Մենք պետք է խաղանք չեմպիոնի պես և ցուցադրենք, որ արժանի ենք կոչմանը,- Նասրիի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Պետք է հասկանանք, որ այս փուլում գտնվելն արդեն հրաշք է: Կարծում էինք, որ «Չելսին» ապրիլին կհաղթի «Սանդերլենդին», բայց դա տեղի չունեցավ: Մտածում էինք, որ «Չելսին» «Լիվերպուլի» հետ կխաղա երկրորդ կազմով ու կպարտվի, բայց հաղթեց: Հիմա արդեն նշանակություն չունի, թե որտեղ ենք մենք խաղում: Պետք է հասնենք արդյունքի և տիրանանք չեմպիոնի կոչմանը, որովհետև հրաշք է, որ դեռ պայքարի մեջ ենք:
Մարդիկ ասում են, որ մենք ֆավորիտ ենք: Բայց պետք է հաղթենք մեր խաղերում, իսկ հաջորդ հանդիպումը շատ բարդ է լինելու: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և դա կարևոր է»: