Արաբկիրում 26-ամյա երիտասարդ է սպանվել
03/05/2014 14:53

Արաբկիրում 26-ամյա երիտասարդ է սպանվել

Մայիսի 1-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. ծնված Ալբերտ Բժշկյանի դիակը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը18.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 33 շենքի բակում գտնվող տաղավարում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Բժշկյանի կրծքավանդակին:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը մայիսի 3-ին, ժամը 00.30-ին, ներկայացել է ոստիկանություն և ներկայացել հանցագործության գործիք դանակը:

Ա. Մնացականյանը կալանավորված է: Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:  

Արաբկիրում 26-ամյա երիտասարդ է սպանվել