Թոռը գողացել է տատին պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը
03/05/2014 16:40

Թոռը գողացել է տատին պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը

Մայիսի 2-ին` ժամը14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1925 թ. ծնված Փիրուզ Ս.-ն և հայտնել, որ աղջիկը կոտրում է տղայի տան դուռը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ և գողացել իրեն պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բերման է ենթարկվել կնոջ թոռը և խոստովանել, որ ինքն է գողացել նշված գումարները:

Կատարվում է հետաքննություն:  

Թոռը գողացել է տատին պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը