Դրամապանակից գումար գողացողին հայտնաբերել են
03/05/2014 15:20

Դրամապանակից գումար գողացողին հայտնաբերել են

Ապրիլի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Կարեն Շ.-ի կողմից Հ. Բ.-ի դրամապանակից 150 ԱՄՆ դոլար և 1.000 դրամ գողանալու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Կարեն Շ.-ի բնակության վայրը: Նա մայիսի 2-ի առավոտյան բերման է ենթարկվել և խոստովանել կատարածը:

Կատարվում է նախաքննություն:

 

Դրամապանակից գումար գողացողին հայտնաբերել են