.jpg)
Ռաուլը որոշել է հեռանալ կատարյան «Ալ Սադդից»
Իսպանական ֆուտբոլի վետերան Ռաուլի նկատմամբ ամերիկյան ակումբների հետաքրքրության մասին բազմիցս է խոսվել, իսկ հիմա ֆուտբոլիստը լրջորեն մտածում է կարիերան ԱՄՆ-ում շարունակելու մասին:
Ինչպես հաղորդում է AS-ը, Ռաուլը որոշել է հեռանալ կատարյան «Ալ Սադդից» ու տեղափոխվել «Նյու Յորք Կոսմոս»:
Ամերիկյան ակումբն առայժմ հրաժարվում է մեկնաբանել նման լուրերը` շեշտելով, որ ոչ մի նորեկի հետ պայմանագիր չի ստորագրվել, սակայն միևնույն ժամանակ չի բացառում, որ կարող է հրավիրել աստղային որևէ ֆուտբոլիստի: