Վալդեսը, այնուամենայնիվ, կտեղափոխվի «Մոնակո»
03/05/2014 15:28

Վալդեսը, այնուամենայնիվ, կտեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, հանդես կգա «Մոնակոյում»: Մեկ անգամ չէ հաղորդվել ֆրասիական այդ թիմի` 32-ամյա դարպասապահի նկատմամբ հետաքրքրության մասին: Վերջինս ամռանը կհեռանա «Բարսելոնից» որպես ազատ խաղացող: Ըստ «L;Equipe»-ի տեղեկատվության` կողմերն արդեն նախնական պայմանագիր են ստորագրել:

Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս Վալդեսը «Մոնակոյում» բժշկական հետազոտության կենթարկվի: Այնուհետև գործարքը կհաստատվի պաշտոնապես:

Հիշեցնենք, որ դարպասապահը վերջերս ծնկի վիրահատության է ենթարկվել, որի պատճառով խաղադաշտ կարող է վերադառնալ միայն հոկտեմբերի կեսերին: Սակայն Վալդեսի խնդիրները չխանգարեցին «Մոնակոյին»` նրան պայմանագիր առաջարկելու համար:

Վալդեսը, այնուամենայնիվ, կտեղափոխվի «Մոնակո»