ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Անջեյ Կասպշիկին
05/05/2014 19:54

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳ նախարարությունից: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

Զրուցակիցները ընդգծել են շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը:
 

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Անջեյ Կասպշիկին