Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների
05/05/2014 13:54

Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների՝ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին, ովքեր ֆինանսավորում են մեր հանրապետությունում սոցիալական, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում մի շարք ծրագրեր, նշելով դրանց կարևորությունն Արցախի համար:
 

Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ բարերարների