.jpg)
Բուֆոն. «Ռոման» վախեցնում էր մեզ»
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը լավ կարծիք է հայտնել «Ռոմայի» մասին, որը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Իտալական ֆուտբոլը պետք է շնորհակալ լինի «Ռոմային», քանի որ այս թիմը հիանալի մրցաշրջան անցկացրեց` կենդանի պահելով չեմպիոնական մրցավազքը: Որոշ դրվագներում հռոմեացիները ինձ վրա մեծ տպավորություն թողեցին:
Մինչև վերջ չէինք կարողանում վստահ լինել, որ հասել ենք մեր նպատակներին, քանզի «Ռոման» ուժեղ էր և վախեցնում էր մեզ: Արժանին պետք է մատուցել այս թիմին, որն ստիպեց մեզ ավելի շատ աշխատել ու ավելի ուժեղ դառնալ»,- նշել է Բուֆոնը: