Հումորիստ Դելոն նշում է իր ծննդյան օրը. Լուսանկարներ
05/05/2014 19:30

Հումորիստ Դելոն նշում է իր ծննդյան օրը. Լուսանկարներ

Այսօր հումորիստ, դերասան Դելոն՝ Վահագ Ստեփանյանը, ով այժմ բնակվում և աշխատում է ԱՄՆ-ում, նշում է իր ծննդյան 26-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Դելոն ընդգծեց, որ իր ծննդյան օրը նշելու է ընտանիքի հետ.

«Այստեղ իմ տոնը նշում եմ ընտանիքիս հետ, շատ մտերիմ մարդկանցով՝ մեր նոր բնակարանում»,- տեղեկացրեց նա:
 

Ինչպես տեսնում ենք լուսանկարներում, հումորիստի համար իր օրը տոն դարձնելու հարցում ջանք չի խնայել Դելոյի կինը, ով ծննդյան տորթով և փուչիկներով շնորհավորել է ամուսնուն:

Դելոյի խոսքով, քանի որ այսօրվանից իր համար նոր տարի է սկսվում, ակնկալում է, որ այն կլինի հետաքրքիր և անակնկալներով լի: «Փակագծերը չեմ բացի, կասեմ միայն, որ այս տարի կփորձեմ զարմացնել մեր հանրությանը»,- նշեց նա:

Իսկ նվերները և շնորհավորանքները Դելոյի համար դեռ առջևում են:

 

Հումորիստ Դելոն նշում է իր ծննդյան օրը. Լուսանկարներ