.jpg)
Ոսկրածուծի դոնորների «Կյանքի քայլ 2014» մարաթոնին մասնակցել է 500 մարդ
Ավելի քան 500 մասնակից՝ պաշտոնյաներ ու կամավորներ են մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2014» մարաթոնին, որն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
Միջոցառմանը մասնակցում էին նաև երիտասարդներ, մի շարք տեղական հայկական դպրոցների, կազմակերպությունների, ուսանողական միությունների, երիտասարդական ակումբների ակտիվ մասնակցությամբ:
Համայնքային միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 3-ին Գլենդեյլում, Կալիֆորնիա: Քայլերթը մեկնարկեց Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցից, հասավ մինչև Գլենդելի կենտրոն և վերադարձավ մեկնարկային կետ, որտեղ շարունակվեց տոնախմբությունը:
«Կյանքի քայլ 2014» մարաթոնի գլխավոր հովանավորները երեքն էին `Գլենդել Մեմորիալ հիվանդանոցը, «Ֆաունդեյշն» լաբորատորիան և մի անանուն բարերար:
Բացման արարողության ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ: Ելույթ ունեցավ նաև բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը:
5 մղոն երկարությամբ քայլերթն անցավ նաև Հայկական Հյուպատոսարանի մոտով, որտեղ մասնակիցներին ողջունեցին հյուպատոս Արտակ Գալստյանը և հյուպատոսարանի անձնակազմը:
«Կյանքի քայլ 2014» քայլերթը ավարտվեց Գլենդեյլի Մեմորիալ Հոսփիթալ Պլազայում, որտեղ մասնակիցները շարունակեցին տոնախմբությունը: Տեղական դպրոցներից, հարյուրավոր երեխաներ շնորհվեցին մեդալներով «Կյանքի քայլ 2014» մասնակցության համար:
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամում մինչ օրս կամավորագրվել է 26.000 դոնոր, ռեեստր դիմած 2885 հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները: