2 օրից պարզ կլինի ՀՀԿ խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունը
05/05/2014 13:38

2 օրից պարզ կլինի ՀՀԿ խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունը

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը: Առաջիկա 2 օրվա ընթացքում խմբակցության նիստ կլինի, որի ժամանակ էլ կքննարկեն: Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նշենք, որ մինչ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ընտրվելը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար էր ինը` Սահակյանը:

Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, ըստ որոնց, խմբակցության ղեկավար է նշանակվել ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, Հ. Սահակյանն ասաց, որ հարգանքով են վերաբերում բոլոր հնարավոր թեկնածուներին, սակայն դեռ որևէ որոշում չկա: Իսկ թե կոնկրետ ովքեր են հնարավոր թեկնածուները, Հ. Սահակյանը չցանկացավ ասել` խորհուրդ տալով սպասել ևս 2 օր:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր է, քանի որ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընտրվել է ԱԺ նախագահ: