.jpg)
Քիմ Քարդաշյանը հանգստյան օրերին ամուսնացել է Քանյե Ուեսթի հետ
Հայազգի Քիմ Քարդաշյանը հանգստյան օրերին օրինականացրել է հարաբերությունները հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Այս մասին գրել է Life & Style ամսագիրը:
Նրանց ամուսնության արարողությունը կայացել է նեղ շրջապատում զույգի՝ Լոս Անջելեսում գտնվող տանը: Այժմ զույգը գտնվում է Նյու Յորքում:
Զույգին իսկապես նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղից նրանք թռչել են Նյու Յորք՝ Met Gala-ի ամենամյա պարահանդեսին մասնակցելու համար: Նրանց 10 ամսական երեխան իրենց հետ չի եղել: