.jpg)
Դիեգո Լոպես. «Հավատում ենք մեզ և մեր խաղաոճին»
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը խոսել է Իսպանիայի առաջնությունում տիրող իրավիճակի մասին և հայտարարել, որ չեմպիոնական մրցավազքը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Ամենավատն այն է, որ ամեն ինչ միայն մեզանից կախված չէ: «Ատլետիկոն» զիջել է «Լևանտեին», «Բարսելոնը» ոչ-ոքի է խաղացել «Խետաֆեի» հետ, մենք էլ` «Վալենսիայի»: Սա նշանակում է, որ ամեն ինչ կորոշվի վերջին տուրում:
Մեզ հեշտ խաղեր չեն սպասվում, քանզի մրցելու ենք այն թիմերի հետ, որոնք Պրիմերայում մնալու պայքար են մղում: Իսպանիայի չեմպիոնի ճակատագիրը դեռ որոշված չէ: Մենք հավատում ենք մեզ և մեր խաղաոճին»,- նշել է Լոպեսը: