Էդվարդ Նալբանդյանն Հասան Ռոհանիին կփոխանցի ՀՀ Նախագահի ուղերձը
05/05/2014 12:14

Էդվարդ Նալբանդյանն Հասան Ռոհանիին կփոխանցի ՀՀ Նախագահի ուղերձը

«Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը կփոխանցի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին»,-այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ Էդվարդ Նալբանդյանը այսօր Թեհրանում հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Շուտով կավարտվի Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

Իրանական աղբյուրի տեղեկացմամբ՝ Էդվարդ Նալբանդյանն այսօր երեկոյան Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կփոխանցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: 

Էդվարդ Նալբանդյանն Հասան Ռոհանիին կփոխանցի ՀՀ Նախագահի ուղերձը