.jpg)
05/05/2014 18:48
Ռումենիգեն դժգոհներին խորհուրդ է տալիս գալ իր գրասենյակ
«Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ հարձակվող Թոմաս Մյուլլերը դժգոհ է թիմում իր վիճակից: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Եթե «Բավարիայի» ֆուտբոլիստներից որևէ մեկն իրեն հարմար չի զգում թիմում, եթե նա երջանիկ չէ, ապա թող գա իմ գրասենյակ: Մենք քննարկելու շատ բան կունենանք»,- նշել է Ռումենիգեն: