.jpg)
Քառյակը վարչապետին կներկայացնի իր առաջարկը
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պետք է ներկայացնեն «կուտակային» օրենքի նախագծի վերաբերյալ մի քանի հիմնարար առաջարկներ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատատեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ ուժերի հետագա անելիքը կախված է այս առաջարկի վերաբերյալ կառավարության արձագանքից:
Նշենք, որ անցած շաբաթ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ կառավարության կողմից ներկայացված նախագծում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի մտահոգությունները չեն արտահայտվում: Այդ իսկ պատճառով՝ քառյակի օրակարգում է տվյալ հարցով արտահերթ նիստ գումարելը:
«Կառավարությանը կներկայացնենք մեր մոտեցումներն ու առաջարկությունները, որոնք վերաբերում են պարտադիր կուտակային համակարգին: Եթե հավանության չարժանանա՝ նոր մեր հետագա անելիքները կորոշենք»,- նշեց Ռ. Հակոբյանը:
Հարցին, թե ձեր առաջարկները քառյակի շրջանակներում են լինելո՞ւ՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ այո:
«Մենք քառյակի հանդիպմանը նախագիծն արդեն ներկայացրել էինք: Բանակցությունների ընթացքում ինչ-որ տրամադրություններ ստեղծվեցին և հնարավոր է, որ որոշ անհատական փոփոխություններ լինեն կուտակայինի մասին այդ օրենքում: Հիմա մենք սպասում ենք, թե իշխանություններն ինչ վերաբերմունք են ցույց տալու այդ առաջարկություններին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մամուլի ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն իր հերթին հայտարարել էր, որ 4 ուժերը եթե ցանկանան, կարող են կանխել կառավարության այս ծրագիրը:
«Եթե չկանխեցին, միացյալ հրապարակ չստեղծեցին՝ ես իմ խոսքն այն ժամանակ կասեմ: Քառյակ, որպես այդպիսին՝ չկա: Կան չորս ուժեր, որոնք ամեն մեկն իր ինքնուրույնությունն ապահովելով հանդերձ՝ կհամագործակցի»,- ասել էր Ր. Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետ. Կասեցվում է պարտադիր բաղադրիչը. Ես էլ եմ ԴԵՄ