.jpg)
Կանադան Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ կկիրառի
Կանադան Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ է կիրառում: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Պատժամիջոցներ կկիրառվեն ռուսական 16 ընկերության նկատմամբ, որոնց ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:
«Տնտեսական ճնշումները կշարունակվեն գործադրվել ինչպես Ռուսաստանի վրա, այնպես էլ՝ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար մեղավոր անձանց վրա: Մենք շարունակում ենք աշխատանքը մեր գործընկերների հետ՝ ողջ աշխարհում ազատության և ժողովրդավարության պահպանման և զարգացման ուղղությամբ»,- հայտարարել է Կանադայի վարչապետը:
Նա նշել է, որ եթե Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը վտանգի ենթարկվի, իրենք ապագայում ևս կշարունակեն քայլեր ձեռնարկել: