Քաղաքապետարանում ապրիլ ամսին իրականացվել է 578 քաղաքացու ընդունելություն
05/05/2014 19:38

Քաղաքապետարանում ապրիլ ամսին իրականացվել է 578 քաղաքացու ընդունելություն

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների ընթացքում բարձրացված հարցերին և դրանց տրված պատասխաններին անդրադառնալով՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել է 578 քաղաքացու ընդունելություն: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են դրական լուծումներ, 79 հարց ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բնակիչների հետ նաև հետադարձ կապ ապահովել:

«Քաղաքապետարանում, ինչպես նաև վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելությունների եկած անձանց հետ անհրաժեշտ է նաև հետադարձ կապ ապահովել, որպեսզի կարողանանք գնահատել, թե որքան են բնակիչները գոհ ընդունելության արդյունքից և բարձրացված այս կամ այն հարցի լուծումից: Նման աշխատակարգի կիրառումը մեծապես կնպաստի ընդունելություններն առավել արդյունավետ դարձնելուն և մեր համաքաղաքացիների հետ կապն առավել ամրապնդելուն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետարանում ապրիլ ամսին իրականացվել է 578 քաղաքացու ընդունելություն