Հայաստանը` «Արաբական զբոսաշրջային շուկա» զբոսաշրջային ցուցահանդեսում
05/05/2014 20:20

Հայաստանը` «Արաբական զբոսաշրջային շուկա» զբոսաշրջային ցուցահանդեսում

Մայիսի 5-8-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացնի Հայաստանը Դուբայում տեղի ունեցող «Արաբական զբոսաշրջային շուկա» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Մերձավոր Արևելքում զբոսաշրջային ոլորտի ամենամեծ միջոցառումն է. ակնկալվում է շուրջ 20 հազար առևտրային գործակալների, զբոսաշրջային մասնագետների և 21 հազար այցելուների մասնակցություն:

Ցուցահանդեսը համակենտրոնացնում է տարածաշրջանի գործարար ներուժը՝ միևնույն ժամանակ, հանդիսանալով զբոսաշրջության ոլորտի մարտահրավերների և հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ:

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող տեղեկագրքեր և քարտեզներ:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը մերձավորարևելյան շուկայում, զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

 

Հայաստանը` «Արաբական զբոսաշրջային շուկա» զբոսաշրջային ցուցահանդեսում