Տուրչինով. Մայիսի 9-ին ՌԴ-ը կփորձի տապալել Ուկրաինայի իշխանություններին
05/05/2014 19:07

Տուրչինով. Մայիսի 9-ին ՌԴ-ը կփորձի տապալել Ուկրաինայի իշխանություններին

Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ՌԴ-ը Ուկրաինայի դեմ պատերազմ է վարում հարավում և արևելքում ու կփորձի սադրանքների դիմել մայիսի 9-ին: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:

Տուրչինովի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները պատրաստվում են ՌԴ-ի սադրանքներին: Նա նշել է, որ Կիևում ստեղծվել են ուժեղացված անցակետեր, քանի որ իրենք մայիսի 9-ին Մոսկվայի կողմից սադրանքների են սպասում:

Տուրչինովի խոսքով՝ երկրի արևելքում սադրանքները կազմակերպվում են Յանուկովիչի ընտանիքի միջոցների հաշվին և ՌԴ-ի հատուկ ծառայությունները օգտագործում են Ուկրաինայի նախկին իշխանություններին ոչ միայն ֆինանսապես, այլ նաև կազմակերպչական առումով:
 

Տուրչինով. Մայիսի 9-ին ՌԴ-ը կփորձի տապալել Ուկրաինայի իշխանություններին