Հարբած վիճակում երթևեկելու համար ձերբակալվել է Վելիտոնը
05/05/2014 20:13

Հարբած վիճակում երթևեկելու համար ձերբակալվել է Վելիտոնը

Մոսկվայի «Սպարտակի» բրազիլացի հարձակվող Վելիտոնը, ով վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Սելտայում», ձերբակալվել է տեղի ոստիկանների կողմից` ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, միջադեպը տեղի է ունեցել Վիգոյում: Վելիտոնը հարբած վիճակում գերազանցել է արագությունը և մի քանի անգամ անցել է կարմիր լույսի տակով:

Թեստը ցույց է տվել, որ ալկոհոլի քանակությունը 27-ամյա հարձակվողի օրգանիզմում 5 անգամ գերազանցել է թույլատրելիի սահմանը:
 

Հարբած վիճակում երթևեկելու համար ձերբակալվել է Վելիտոնը