.jpg)
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է հարսանյաց զգեստ կարել Քիմ Քարդաշյանի համար
Որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ Քիմ Քարդաշյանը ցանկացել է ամուսնանալ Վիկտորիա Բեքհեմի մոդելավորած հագուստով, սակայն մերժում է ստացել:
Պատճառը եղել է այն, որ Վ. Բեքհեմը վախեցել է փչացնել իր բրենդի վարկանիշը:
Ըստ Ք. Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրի տրամադրած տեղեկատվության՝ Քիմը շատ է ցանկացել այդ օրը կրել Վ. Բեքհեմի մոդելավորած զգեստը, սակայն վերջինս հրաժարվել է այն պատճառով, որ աշխատում է A դասի աստղերի հետ և չի ցանկացել հագուստ մոդելավորել ռեալիթի շոուի մասնակցի համար:
Նախորդող հրապարակում՝ Քիմ Քարդաշյանը հանգստյան օրերին ամուսնացել է Քանյե Ուեսթի հետ