Զիկո. «Նեյմարը հարձակման ձախ եզրում գազան է»
05/05/2014 19:45

Զիկո. «Նեյմարը հարձակման ձախ եզրում գազան է»

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զիկոն քննադատել է «Բարսելոնի» մարզչական շտաբին, որոնք, իր կարծիքով, չեն կարողանում ճիշտ օգտագործել ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարին:

«Դժգոհ էի, որ Նեյմարը «Սանթոսից» տեղափոխվեց «Բարսա», սակայն հասկանում էի այդ տեղափոխության պատճառները: Այնպիսի տպավորություն է, որ կատալոնյան թիմը ֆուտբոլիստներ է հրավիրում առանց նրանց դիտելու: Նրանք անգամ չգիտեն` ինչպես օգտագործել Նեյմարին: Դա ծիծաղելի է:

Նեյմարը հարձակման ձախ եզրում գազան է: Հիմարություն է ստիպողաբար նրան աջ եզրում խաղացնելը: Պարտադիր չէ նրան ավելի ունիվերսալ դարձնել: Նեյմարը լավ էր խաղում մի եզրում, իսկ նրան տեղափոխեցին մյուսը: Այդ իրավիճակից կարողացավ գլուխ հանել միայն այն պատճառով, որ պրոֆեսիոնալ է»,- նշել է Զիկոն:
 

Զիկո. «Նեյմարը հարձակման ձախ եզրում գազան է»