.jpg)
Անչելոտտին հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու առաջարկը:
Ինչպես տեղեկացնում է «El Confidencial»-ը, «մանկունյանցիների» ղեկավարությունը 54-ամյա մասնագետին առաջարկել է պայմանագիր` տարեկան 18 մլն եվրո աշխատավարձով, սակայն Անչելոտտին քաղաքավարի կերպով մերժել է առաջարկը:
Մարզիչը հայտարարել է, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս մադրիդյան թիմում և նա մտադիր է «Ռեալի» հետ միասին բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող թեկնածուների ցանկում ֆավորիտ է համարվում Լուի վան Գալը: