.jpg)
Արմեն Աշոտյան. Այս տարի «Վերջին զանգը» կհնչի մայիսի 23-ին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հետևյալ գրառումն է կատարել.
«Ի արձագանք բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ այս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին:
Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիակայում:
Հ. Գ. Սակայն մինչև տոնական միջոցառումները կրկին հորդորում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, կենտրոնանալ բացառապես ուսման վրա»: