Բեկենբաուեր. «Եզրափակչում ֆավորիտ եմ համարում «Բորուսիային»
06/05/2014 19:15

Բեկենբաուեր. «Եզրափակչում ֆավորիտ եմ համարում «Բորուսիային»

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ մայիսի 17-ին կայանալիք Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» կարող է հաղթել մյունխենյան թիմին: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Իհարկե, հիանալի է, որ Ռոբերտ Լևանդովսկին հնարավորություն ունի լավ տպավորություն թողնել իր ապագա մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վրա, բայց ես հուսով եմ, որ այդ գործում նա չափը չի անցնի:

Եզրափակչում կողմերի հաղթելու հնարավորությունները գնահատում եմ 60:40` «Բորուսիայի» օգտին»,- նշել է Բեկենբաուերը: